▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պղծել են Մովսես Գորգիսյանի արձանը

News.am-ը գրում է, որ Երևանում պղծել են  Շիրակի փողոցում գտնվող ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանը: Անհայտ քաղաքացին ներկով անպարկեշտ խոսքեր ու հայհոյանքներ է գրել Գորգիսյանի կիսանդրու ներքևի հատվածի վրա: Թաղամասի բնակիչները դա նկատել են վաղ առավոտյան և նրանից մեկը դիմել է ոստիկանության բաժին:

Ոստիկանությունից նշել են, որ դեռ չեն հայտնաբերել վանդալին և հավելել, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее