shamshyan.com-ի փոխանցմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննիչ Հայկ Ներսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց 78 հասցեի դիմաց գտնվող «Շին-Թրեյդ» ՍՊԸ տոնավաճառում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի և ոմն Դավիթի միջև, որի ժամանակ Դավիթն իրեն պահել է քաղաքացիների նկատմամբ անհարգալից և դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` shamshyan.com-ի