▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Ջուր»-ում մրցավազքի են դուրս եկել, թե ով ինչ նոր մեթոդներով կարող է թալանել բաժանորդներին

Երեւան Ջուր ընկերությունը հերթական անգամ ինձ դատի էր տվել՝ իբր վարձը չմուծելու համար։ Եղբայր, ես ամեն ամիս նայում եմ իմ ջրաչափի ցուցմունքը, բազմապատկում պայմանագրով նախատեսված 145 դրամով եւ վճարում։ Որտեղի՞ց ինձ պարտք։ Ես էլ հո Հայռուսգազարդը չեմ՝ պարտք լինեմ՝ չիմանամ։ Ինչ եմ պարզում. սրանք ոչ թե խորանարդ մետրը 145 դրամով են հաշվարկն անում, այլ 175 դրամով։ Ու ի՞նչ է ստացվում. այս ընկերությունում փաստորեն մրցավազքի են դուրս եկել, թե ով ինչ նոր մեթոդներով կարող է թալանել բաժանորդներին։

Վանիկ Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее