▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ բոլորի քննարկման թեման Կոմայգուց միասեռականների հեռացումն է, դա արդեն վերջն է...

 Երբ ամբողջ քաղաքական էլիտայի, լրագրողների, ՖԲ-ն ակտիվիստների քննարկման թեման է դառնում, թե ինչպես է ապագա քաղաքապետը պատրաստվում պայքարել միասեռականների դեմ, հեռացնել նրանց Կոմայգուց, դա արդեն վերջն է…
Զարմանալի է սակայն, որ այդ հարցադրումը ներկայացնում են բոլորը, գրեթե բոլորը` պահպանողականներից մինչեւ թունդ լիբերալ ձեւացողներ, ավանդապաշտներից մինչեւ եվրոպական արժեքների, մարդու իրավունքների ջատագովներ դա իրոք վերջն է…Բոլորը մտահոգված են այդ խնդրով, հուզված, վրդովված, կարծես Երեւանի զարգացման ողջ խնդիրները կախված են դրա լուծումից:
Դարեր շարունակ պայքարում են, պայքարում են անխնա, բոլոր մեթոդներով` ծեծ ու ջարդով, կախաղանով, խարույկի վրա այրելով…եւ ինչ?...Իսկ իմ կարծիքով մոռանալ է պետք դրանց, արհամարհել, չհիշեցնել, չփորփրել, անուշադրության մատնել…Ես որպես քաղաքացի չեմ հիշում, որ նման այգի կա, որ այնտեղ նման հիվանդներ են հավաքվում ու երեւանցիներից շատ-շատերը նույնպես պատկերացում չունեն դրա մասին…Մոռացեք, արհամարհեք, որովհետեւ ինչքան շատ թմբկահարեք, ինչքան շատ գրեք, շատ անդրադառնաք, շատ ուշադրություն դարձնեք, այնքան շատերը կգնան այնտեղ, շատերը կշեղվեն` հատկապես պատանիներն ու երիտասարդները…եվ բնականաբար նման հիվանդները…

 

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее