▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանի այն ժամանակ, երբ մենք էլ կվերականգնենք մեր` Հայ Եկեղեցու սրբադասման արարողակարգը

Դիտում եմ երանելի Ս. Հովհաննես ԻԳ և երանելի Ս. Հովհաննես Պողոս Բ Հռոմի Սրբազան Քահանայապետների սրբադասման արարողությունները: Մի տեսակ անբացատրելի հուզիչ է ու խորհրդավոր կերպով գրավիչ: Զգում ես Ամենակարողի ներկայությունը ու ազդեցությունը թեկուզ որ նայում ես Համացանցով: Երանի այն ժամանակ, երբ մենք էլ կվերականգնենք մեր` Հայ Եկեղեցու սրբադասման արարողակարգը ու մի գեղեցիկ օր էլ մենք մեր եկեղեցու արժանավոր զավակների սրբադասմամբ կունենանք համազգային ու համաքրիստոնեական տոնախմբության առիթը, ովքեր կլինեն մեր ներկայիս կյանքում Երկնային Վարդապետի ճամփաներին հետևելու համար իրական ուղենիշներ մեզ` հասարակ ու մեղավոր մահկանացուներիս համար:

Հարություն Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее