▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի արտասահմանյան գրականություն առարկայի հարցաշարը կազմող դասախոսին պետք է շնորհել ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ մրցանակ

Քիչ առաջ կարդացի Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականություն առարկայի հարցաշարը... 

Ճանապարհորդական թեման Ռաբլեի ստեղծագործության մեջ...  

Ինքնաճանաչման թեման Համլետ-ում... 

 Զոհաբերության թեման Ռոմեո և Ջուլիետ-ում...
Հումանիզմի թեման 12-րդ գիշեր-ում...

 Դիմում եմ կրթության և գիտության նախարարին. այս հարցաշարը կազմող դասախոսին շնորհել ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ բարձրագույն մրցանակ... Եվ այս հիմարությունները՝ մայր բուհում...

 

Օրինակելի հարցաշար՝ Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության դասախոս Արա Առաքելյանի համար.


1. Նավաշինության թեման Բայրոնի ,,Չարլզ Հարոլդի ճանապարհորդությունը,, պոեմում
2. Շաքարայնության թեման Շեքսպիրի ,,Սիրո ապարդյուն ճիգեր,, կատակերգության մեջ
3. Դաշտանադադարի արտացոլումը ,,Հազար ու մեկ գիշեր,, հեքիաթում
4. Կանացի գուլպաների և ներքնավարտիքների գույները ,,Դոն-Ժուանում,,
5. Թույնի քանակության խնդիրը ,,Համլետ,, ողբերգության մեջ
6. Բորոտության դեմ պայքարի թեման ,,Տրիստան և Իզոլդա,, վեպում
7. Դիցաբանական սեքսը և Ռոսինանտի սեռական պոտենցիալի խնդիրը ,,Դոն Կիխոտ,, վեպում...


 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее