Տարօրինակ եզրահանգում...
Տեսնես ինչն է խեղճ ուղեղին
Ահազանգում,
Որ սա` փքվի~,
Թիթիզանա~,
Կիսադատարկ մեկի գլխում
Վե~ր խոյանա,
Հասակ առնի,
Դեռ մի բան էլ ինքն իր մասին
Կարծիք կազմի~,
Արժեքներին` «Ես»-ը հանձնած~,
Հպարտանա:
Առհասարակ,ինչու է հենց` ինքը կարծում,
Այլ,ոչ թե` Նա...
Ինքն ինչու է կարծիք հայտնում որպես վկա,
Իր իսկ` «Ես»-ին,
Երբ` «Նրանք» են սովորաբար
Որոշում դա,
Թե քո պեսին,
Մեծարանքը ինչ կարժենա,
Ինչ է սազում քո պես` «Ես»-ին:
Տարօրինակ եզրահանգում...
Բա,որ մեկ-մեկ թա~նկ են կանգնում,
Թանկ-թանկ հագնու~մ,
Գինովնում են ասենք մի քիչ,
Թու~նդ հարբածի ձև են անու~մ`
Թիթիզ-թիթիզ,
Որ հերիք չէ շրջապատից առանձնանան...
Դեռ մի բան էլ կապած սրանց իրենց` «Ես»-ից
Հպարտանան,
Իբրև տեսեք ու ճանաչեք` պատիվ-հարգանք,
Փառք եմ ասել ու մեծարանք ...
Իսկ ես կասեմ,-Բարո~վ մնաք,-
Բոլոր` նրանց,
Ովքեր կգան փողկապ կապած,
Այլ ոչ շոգից օձիգը բաց կեր ու խումով...
Ու թե հարբած,
Ուրեմն,թող թուք ու մուրով` քեֆ անողի,
Եվ` ով էլ,որ դերում լինի տուն տանողի,
Սիրով տանի կարեկցողի,
Քեզ սիրողի,
Ու ոչ,բնավ,մեծարողի,
Սուտ հարգողի,
Միայն` «տերը» -ը,թե գոհ լինի,
Դե,աչքն էլ լույս` ուղեկցողի...
...Այնպես,որ ես ցավ չեմ ապրում,
Ինձնից ամեն հեռացողի`
Մեկի համար...
Զու~ր,ինքդ քեզ մի մեծարի...
Նա,ով` գնաց,հուշ է մտքիս,
Որ թերթում եմ ընթեռնելիս
Ապրածս ողջ,
Որ սովորեմ խորհել առողջ`
Նորն ընտրելիս...
Իսկ` դու,ահա,թիթիզանու~մ,
Հառնում ես վե~ր...
Էլ` իմը չես:
Տարօրինակ եզրահանգում...
Էլ իմը չես. Ազատ Աբրահամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet