Երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Վ. Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից:
Դրանից հետո, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանը հատել է Բագրատաշենի սահմանային անցակետը` հեռանալով Հայաստանից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ: