Reuters-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում: Դելին երկրից դուրս է հանել ԱՄՆ-ի դեսպանին: Ի պատասխան այդ քայլին` ԱՄՆ-ում ձերբակալել են ԱՄՆ-ում Հնդկաստանի փոխդեսպանին: ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են փոխդեսպանին մեքենայությունների մեջ և անգամ գործը հասցնում մինչև դատարան: Սակայն, Հնդկաստանը, դժվար նման սցենար թույլ տա:
Կին փոխդեսպանին ձերբակալել են հենց փողոցի կենտրոնում: Կնոջը ստիպել են մերկանալ` որպեսզի ինչ որ բան գտնեն նրա մոտից: Դա արվել է անգամ հաշվի չառնելով դիվանագետի անձեռնմխելիությունը: Վերջինիս բաց են թողել միայն 250 հազար դոլար գրավ վճարելու դիմաց:
Հնդկաստանի ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Հնդկաստանի հետ պետք է հաշվի նստել, քանի որ իրենց համար մեկ է, որ ԱՄՆ-ն է իրենց դիմաց հանգնած: Նրանց խոսքով` իրենք այդպիսի բան թույլ տալ, պարզապես չեն կարող: