Էս Դեպարդյեն խելքը մինչև վերջ է «գցել»:
Հիմա էլ Euronews-ով Ադրբեջանի քարոզչությունն է անում ուտել-խմելու թեմայով ու խորոված թառափի ֆոնին անգլերենով ասում ՝ «Էսքան համով ուտելիք ոնեցող երկիրը չի կարող իմաստուն չլինել»:
Ինչպե՞ս կարող է փողը մթանգնել միտքը, թեև նորություն չի. ադրբեջանական լոբբինգը միշտ էլ նավթի, խավիարի ու թառափի հոտ ունի:
Դե եվրոպացիներն են խավիար ու թառափ շատ են սիրում:
Աժ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ Ժերար Դեպարդյեն «Արմավիա» նախկին ազգային ավիափոխադրողի գովազդում էր նկարահանվել. քանի որ «Արմավիա»-ի փափուկ բարձերն այլևս չկան, Դեպարդյեն ադրբեջանական թառափով ու խավիարով է հետաքրքրվում: