Նյու Յորքում գտնվող Ժերար Դեպարդիեն ֆրանսիական մամուլին խնդրել է անհանգստացնել իրեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ես ձեզ ոչինչ չունեմ ասելու: Ուզում են ինձ հանգիստ թողնեք»,- ասել է նա լրագրողներին:
Նշենք, որ ֆրանսիացի դերասանին առավել հաճախ դիմում են նրա վերաբերյալ քրեական գործից մանրամասներ իմանալու համար: Նա մեղադրվում է հարբած վիճակում վարելու համար:
Դեպարդիեի գործով դատավարությունը տեղափոխվել է մայիսի 24-ը, քանի որ դերասանը նկարահանվում է մի ֆիլմում, որը ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանի մասին է: