▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա արի ու Գալուստին բացատրի, որ տրամվայ ենք սպասում

Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ ձերբազատվեն իշխանական դաշտի որոշ քաղաքական դիակներից, ովքեր իրենց անհեթեթ ու տխմար հայտարարություններով ու մտքերով արդեն կոկորդներիս են հասել: Այս առումով չեմպիոնն իհարկե Գալուստ Սահակյանն է, ով կարծես հատուկ ծրագրված լինի հիմարություններ խոսելու, և դա հատկապես սրվում է, երբ նա խոսում է լրագրողների հետ:
Ուրեմն Եվրամիության ներկայացուցիչները՝ սկսած հավաքարարից, վերջացրած Եվրոմիության ընդլայման հարցերով հանձնակատար Ֆյուլեի մակարդակով,  հայտարարում են, որ ոչ միայն «կամ-կամ» տարբերակն է միակ հնարավորը, այլև Հայաստանն արդեն ընտրել է իր «կամ»-ը, և դա ԵՄ-ն չէ, բայց Գալուստի համառությունը կարող է մրցել միայն նրա խավարամտության հետ, և բանականության այս սև անցքը հայտարարել է այսօր, որ Եվրամիությունը «և-և» տարբերակը երբեք չի բացառի...
Դե հիմա արի ու էս մարդուն բացատրի, որ տրամվայ ենք սպասում: Ասա` այ մարդ, բախտդ բերել ա, ժամանակին կպցրել ես կռուպնիով ու հայտնվել ես իշխանությունների մեջ, խելոք քո համար մնա ու քիչ խոսա էլի, տենց գոնե չենք հիշի, թե ինչքան չենք սիրում ինԾելեկտուալներին, որոնք դեռ մի բան էլ թրով շամփրված ղշով կրծքանշանն են կրում դոշներին:


Անդրանիկ Իսահակյանի գրառումը

Ֆեյսբուք 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее