▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Comedy club-ի առաջին շոուն կազմակերպեցինք 600 դոլարով. Արթուր Ջանիբեկյան

Blognews.am-ը գրում է, որ 10 տարին լուրջ տարիք չէ մարդկային չափանիշներով, բայց պատկառելի է հեռուստահաղորդման պարագայում։ Comedy Club-ի համար ամեն ինչ հենց այդպես է. եթերային հոբելյանը նշում են և՛ ուրախ, և՛ սոլիդ։ THR-ը հանդիպել է այս «Ծիծաղի ֆաբրիկայի» հիմնադիրների՝ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի և կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի հետ և պարզել է հայտնի շոուի բոլոր գաղտնիքները:

Այս նյութը հրապարակվել է «The Hollywood Reporter – Российское издание» ապրիլյան համարում։

ТНТ-ի գլխավոր շոուի ղեկավարների հետ հանդիպումը նշանակեցին Մեշչանսկիի վրա, որտեղ տեղակայված է Comedy Club Production-ի գրասենյակը։ Մեզ նախազգուշացրեցին, որ արդեն տեղում պետք է ընտրել, թե երկու ոճային աշխատասենյակներից որում կանցկացվեն հարցազրույցն ու նկարահանումները. Արթուրն ու Գարիկն այս բարդ ընտրության հարցը թողել էին THR-ին։ Կարճատև, բայց տպավորիչ էքսկուրսիայից հետո մենք կանգ առանք Մարտիրոսյանի գրասենյակի տարբերակի վրա, որը ձևավորված էր սև և սպիտակ տոներով, երաժիշտների դիմանկարներով և կիթառների հավաքածուով։ Գրասենյակի հյուրընկալ տերն այդ միջոցին շփվում էր «Иванов, Смирнов, Соболев» տրիոյի տղաների հետ, ովքեր կիսվում էին սկետչի գաղափարով, և Գարիկը զարմացած էր, քանի որ հենց նոր ռեզիդենտներից մեկի հետ քննարկում էր մոտավորապես նույն բանը։ Իսկապես որ, գաղափարներն օդում են սավառնում...

Համաձայն լեգենդի՝ Comedy Club-ի ստեղծման գաղափարը ծնվել է ՈՒՀԱ-ի «նոր հայեր»թիմի (որի կազմում մի ժամանակ եղել եք երկուսդ էլ) ամերիկյան 

 հյուրախաղերի Ժամանակ։ Իբր դուք Նահանգներում այցելում էիք սթնեդափ-ակումբեր ու որոշեցիք ինչ-որ նման բան անել...

Գարիկ. Այս առումով ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ Comedy Club եկել եմ վերջիններից մեկը։ Բացի դրանից, ես երբեք չեմ այցելել սթենդափ-ակումբներ ու առհասարակ չգիտեմ, թե դա ինչ է։

Արթուր (սիգարը կպցնելով). Գարիկն իսկապես ուղղակի կապ չուներ ակումբի առաջին խնջույքների ծնունդի հետ, չնայած որ հանդես էր գալիս բեմի վրա ամենասկզբից, ընդ որում, միակն էր, ով դա անում էր անվճար... Ինչ վերաբերում է ինձ, ապա ես մեծ հաշվով գրեթե պատահական հայտնվեցի հորինողների թվում. պարզապես միայն ինձ մոտ կար 600 դոլար, որպեսզի կազմակերպեինք մեր դեբյուտային շոուն։ Դա փաստ է, ի՞նչ իմաստ կա դա թաքցնելու...

Դա առաջին ներդրումն էր, ամեն ինչ ճիշտ է։ Սթիվ Ջոբսը նույնպես քչից է սկսել։

Արթուր. Դե եկեք չհամեմատենք սրբերի հետ։ Այսպես թե այնպես, հիմա մենք արդեն դժվար թե հիշենք, թե ով և ինչպես առաջինը հորինեց Comedy Club-ը։ Պարզապես ինչ-որ մի պահի ընկերների մի խմբով, որի մեջ նաև ես էի մտնում, կայացվեց մենակ հանդես գալ ցանկացող ՈւՀԱ-ի նախկին մասնակիցների հետ երեկույթ կազմակերպելու որոշում։ Հետագայում ի հայտ եկած հեռուստատեսային տարբերակը դարձավ արդեն այդ պահին պոպուլյար ու հաջողակ ակումբային շոուի տրամաբանական շարունակությունը։

ТНТ-ն առաջի՞ն ալիքն էր, ում հետ դուք շփվել էիք այս թեմայով։

Արթուր. Ճիշտն ասած՝ սկզբում մենք դա անում էինք СТС-ի համար…

Գարիկ. Ոչ, մինչև СТС-ը մենք դա անում էինք MTV-ի համար։ Այնտեղից տաղանդավոր տղաներ եկան...

Արթուր. …նկարահանեցին մեր ամանորյա երեկույթը, ու դրանից առաջ գործը չգնաց։ Կես տարի անց՝ 2004 թվականի ամռանը, մենք 22.000 դոլարով նկարահանեցինք նախագծի պիլոտային տարբերակը, որի պրոդյուսինգով ու խմբագրմամբ զբաղվում էր Գարիկը։

Գարիկ. Ու Սաշա Ցեկալոն։

Արթուր. Այո, մենք նրան հրավիրեցինք, նա եկավ, տեսավ, նրա դուրն եկավ...

Գարիկ. Սաշան շատ էր ուզում, որպեսզի այս նախագիծը հեռարձակվի СТС-ով և ամեն կերպ մղում էր մեզ դրան։

Արթուր. Մենք նրա հետ մի վեց անգամ հանդիպել ենք, որպեսզի ամեն ինչ քննարկենք։ Նա ցանկանում էր, որպեսզի հաղորդումը կոչվի «Комедийный клуб», այլ ոչ թե Comedy Club, բայց ոչինչ չստացվեց։ Իմ կարծիքով՝ երկու պատճառով։ Առաջինը կայանում էր նրանում, որ СТС-ն այդ պահին արդեն անցնում էր ընտանեկան ֆորմատի, իսկ մենք...

Գարիկ. … գնալով հեռանում էինք ընտանիքից։

Արթուր. Իսկ երկրորդ պատճառը, որքանով ես եմ հասկանում, կայանում էր նրանում, որ այդ պահին ալիքի ղեկավար հանդիսացող Ալեքսանդր Ռոդնյանսկին առավել զբաղված էր իր հիմնական հեռուստատեսային ակտիվով՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքով։ Այնպես որ, այնպիսի բարդ որոշման կայացումը, ինչպիսին էր Comedy Club-ի՝ СТС անցումը, ձգձգվում էր։ Մենք, մեր հերթին, սպասել չէինք կարող. մենք բազմաթիվ սոցիալական ու ֆինանսական պատճառներ ունեինք, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսեինք ինչ-որ բան անել։

Գարիկ. Մենք մեր պիլոտային թողարկումով տեսաերիզը (այն ժամանակ դեռ տեսաերիզներ կային) գրեթե բոլոր հեռուտաալիքներին ուղարկեցինք, բայց ոչինչ չստացվեց, իսկ որոշ ժամանակ անց անսպասելիորեն զանգահարեցին ТНТ-ից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее