Մորուք ունենալը, մտավորականի տեսք ունենալը դեռեւս խելացի լինել չի նշանակում:
Ակնոց կրելը, խելացի, կիրթ մարդու տեսք ունենալը, դեռեւս գրագետ, բանիմաց լինել չի նշանակում:
Պաշտոնյա լինել չի նշանակում ազնիվ լինել, արդարացի, անկաշառ, խելացի, քաղաքավարի...
Հավաքարար աշխատել, չի նշանակում, որ դու կիրթ չես , որ դու խելացի չես, որ դու բարձրագույն կրթություն չունես, որ դու քո պետից , ղեկավարից խելացի չես:
Հայ լինել չի նշանակում, որ դու անպայման քաղաքագետ ես, կուսակցական ես, քցող ես, խարդախ, երկերեսանի, խաբեբա, ագահ, անքաղաքավարի, ցուցամոլ, ծախու....
ԲՈՒՀ-ի դիպլոմ ունենալ չի նշանակում, որ դու գրագետ ես, լավ մասնագետ ես...
Երկրապահների միության անդամի տոմս ունենալը չի նշանակում ,որ դու երկրապահ ես...
Արցախյան ազատամարտի մասնակցի կարգավիճակ ունենալ, չի նշանակում, որ դու իսկական մասնակից ես...
Հարուստ լինել, շատ փող ունենալ չի նշանակում, որ դու լավ մարդ ես...Գուցե ստորությամբ ես հարստացել?...Չի նշանակում, իհարկե չի նշանակում...
Աղքատիկ զգեստով, ցանցառ մազերով, ցնցոտիավոր լինել չի նշանակում ամխելք, անգրագետ կամ հիմար լինել....գուցե ընդհակառակը?...
Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք