Galatv.am-գրում է, որ զրուցել է ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի հարևանների հետ, վերջիններս պատմել են.
«Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:
Տեղեկություններ ունեն, ըստ որի զինվորին ծեծի են ենթարկել սպաները այն պատճառով, որ վերջինս վազել չի կարողացել, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, բուժվել է զորամասի բուժկետում. «Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»,- նշում է զինվորի հարևան Արտակ Գրիգորյանը:
Որդին 16 տարեկան է, անկեղծանում է, այս դեպքից հետո տարակուսել է, թե ինչպես է որդուն ուղարկելու ծառայության:
Եղանք նաև Մհեր Խլղաթյանի դպրոցում: Հանդիպեցինք զինվորի պատմության ուսուցչուհուն, ով շատ դրական արտահայտվեց Մհեր Խլղաթյանի վարքի վերաբերյալ, ապա մտահոգություն հայտնեց, որ միգուցե այսօրվա բանակի կանոններն այնպիսին են, որ պետք չէ այդպես խելոք լինել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում