Հիրավի արժանի հռետոր Նիկոլ Փաշինյան` երբ դու խոսում ես, մարդկանցից շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք գտնվում են Հին Հռոմում, բացի դրանից ակամայից սկսում եմ մտածել, որ իրենք պատվավոր քաղաքացի են, և նրանց նախանձում են այլոք…: Սակայն նրանցից մեկի բառերով հենց վերջացնում ես քո բառաշատ ելույթը սկսում են «ուշքի գալով» ինքներն իրենց հարցեր տալ, մոտավորապես հետևյալ բնույթի`
• Խելքդ գլուխդ հավաքիր ամիսը պրծնելուն դեռ երկու շաբաթ կա, մտածի ումից ես պարտք վերցնելու, չէ, որ աշխատավարձդ արդեն ծախսել ես:
• Բայց հետո հանկարծակի հիշում ես Նիկոլի ելույթը և մտածում ես, ինչ պարտք, չէ, որ դու հպարտ քաղաքացի ես և պարտք վերցնելը բարեկամներիցդ քեզ հարիր չէ
• Սակայն հենց այդ րոպեին զանգում են տանից և ուտելիքից բացի բազում հարցադրումներ են անում, որոնց պատասխանը հնարավոր է տալ միայն պարտք վերցնելու միջոցով:
• Հետո սկսում ես մտածել միգուցե այնտեղ, որտեղ աշխատում ես առավոտից երեկո խնդրես սեփականատիրոջը մի քիչ բարձրացնի աշխատավարձդ, այնուհետ միանգամից սթափվում ես, երբ պատկերացնում ես, թե, ինչ կասի սեփականատերը քեզ`-«դուրդ չի գալիս ռադդ քաշի», սակայն նորից հիշում ես Նիկոլի բառերը և ինքդ քեզ ասում ես, բայց ես հպարտ քաղաքացի եմ նա, ինչ իրավունք ունի ինձ նման բան ասի: Բայց հետո նորից հիշում ես, որ աշխատում ես օլիգարխներից մեկի մոտ, որտեղ արհմիություն չկա, իսկ, որ լիներ էր ձևական բնույթ էր կրելու:
• Իսկ ամենահետաքրքիրը այն է, որ մտածում ես, որ հնարավորին չափով միտինգները գոնե ուշ-ուշ լինեն, քանզի ամեն անգամ երթուղային տաքսիի վրա գուցե չնչին, բայց ինձ համար նշանակալի գումար եմ կորցնում: Սակայն հետո նորից հիշում եմ Նիկոլի բառերը ….և այսպես շարունակ:
Կարեն Թումանյանի /free critic/ գրառումը
Ֆեյսբուք