Սթիվ Ջոբսը 1984թ., երբ ստեղծեց իր առաջին փոքրածավալ սարքը և պետք է տաներ ցուցադրության, այն տեղափոխեց պարկով: Նա այդ ցուցադրությունը վերածեց շոուի…Երբ նա պարկից հանեց սարքը, ապա լսվեց համակարգչի խոսքը. «Բարև, ես Մաքինդոշն եմ, ինչ լավ է՝ դուրս եկա այս պարկից…»:
Ես այս պատմությունը հիշեցի «հրաշալի քառյակի»`ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» կալբասնոցի մակարդակի հանդիպումներից հետո…Նրանք հավանաբար ապրիլի 28-ին կասեն. «Բարև, մենք հրաշալի քառյակն ենք, ինչ լավ է, վարչապետ, որ Դուք կաք»…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Իվանիշվիլին ո՞ւր, Ծառուկյանն ո՞ւր, պարոն առաջին նախագահ...Կամ ի՞նչ փոխվեց Վրաստանում իվանիշվիլիների, մարգվելաշվիլիների իշխանության գալուց հետո...Որևէ էական բան փոխվե՞ց, բացի անձնական վրիժառության մի քանի հաշվեհարդարներից…Ի՞նչ փոխվեց հասարակ վրացու կյանքում...
Սաակաշվիլին աչքիս լույսը չէ, Վրաստանում էլ խորհրդային տարիներին եմ եղել, սակայն, ըստ ականատեսների, ըստ վրաստանաբնակ հայերի նկարագրության այնտեղ իրավիճակն ավելի շատ վատացել է, քան բարելավվել…Իսկ հիմա էլ ինչպես սպասվում էր, նույն Իվանիշվիլին և Մարգվելաշվիլին իրար կոկորդ են կրծում: Այնպես որ, Ծառուկյանը` Ծառուկյանն է, Քոչարյանը` Քոչարյանը, կալբասնոցի քառյակի մասին էլ գիտեք բոլորդ…
«Կալբասն» էլ սովորական եփած երշիկ է, շատ եփած ու արդեն անհամ և ժամկետանց…
Ակամա հիշեցի նաև Սոմերսեթ Մոեմի ասածը. «Ամբողջ աշխարհը հիվանդանոց է, զուր է այնտեղ ներդաշնակություն կամ իմաստ փնտրելը»: Իսկ այդ քառյակի հանդիպումներում առայժմ ոչ իմաստ կա, ոչ էլ ներդաշնակություն…Ընդամենը նրանց վարչապետի պաշտոնն է պետք և իշխանություններին ամեն գնով վատաբանելը, նույնիսկ այս լարված, հակասական, միջազգային պայթունավտանգ իրավիճակում:
Հիշե’ք, նրանց, ովքեր մեկ կամ երկու անգամ չեն օգտվում հնարավորություններից, շատ հազվադեպ է լինում, որ հետո այդ հնարավորությունը տան…
Դուք բոլորդ արդեն վաղուց սպառել եք ձեր հնարավորությունների լիմիտը, պարոնայք…