Հրեաների հոլոքոստ այլևս երբեք չի կրկնվի, որովհետև ոչ միայն Իսրայել պետությունն է ինքն իրենով հզոր,այլև՝հրեաներն են աշխարհասփյուռ կանգնած Իսրայելի կողքին:Նրանք ունեն Մոսադ,որը անպատիժ չի թողնում հրեաների դեմ ոտնձգությունները ամբողջ աշխարհում:
Այն ինչ անում էին մեր վրիժառուները ԱՍԱԼԱ ի նրանց մոտ պետական հատուկ ծառայությունն է անում:Անում է մինչև հիմա:Եթե չենք ուզում,որ մեր վրեժը մնա ազգային կազմակերպության ուսերին պետք է միավորվենք մեր պետության շուրջ աշխարհի ,որ կետում էլ լինենք:Բողոքելու փոխարեն ինքներս պետք է մեր վրեժին և արդար հատուցմանը տեր լինենք ազգովի ՝ Հայաստանը հզորացնելով տնտեսապես,ռազմականորեն և հատուկ ծառայություններին ֆինանսավորելով:
Միամտություն է մտածել.որ արևմտյան կամ արևելյան գերտերությունները մեր գեղեցիկ աչքերի կամ ողբալու համար մեզ կտան մեր հողերը,կամ մեր փոխարեն վրեժ կլուծեն:Սովորենք հրեաներից: