Աբսուրդի Թատրոնա լուրջ եմ ասում, ինչա խոսում ինչա ասում, ինչ երիտասարդ հանրապետական...... Բարոյականություն, բարոյախոսություն, Աստվածաշունչ, ճշմարտություն, հաղթանակ, Բայքար, սերմնացան, բերք, շեֆ հա հետո ինչ Պարոն Հովհաննիսյան հետո՞: Ինչպես եք պատրաստվում հասնել դրանց ԴԵՖԱԿՏՈ իրականացմանը՞:
Ինչպե՞ս Բոցաշունչ և ոչ առարկայական ելույթներով ուր եք տանում ժողովրդին, վերջիվերջո հասկացեք քաղաքականությունը դա ընդհամենը ելույթների բովանդակությամբ պայմանավորված գործնթաց չէ: Պետք են հստակ քայլեր, որոնք Դուք, կամ չգիտեք կամ էլ պարզապես չեք ուզում և/կամ կարողանում անել: Ժողովրդի դեմ խաղ չկա ասելով չեք ապացուցում, որ ժողովրդի դեմ խաղ չկա, երիտասարդ հանրապետականներին Ազատության հրապարակի ամբիոնից պատասխանելով չեք ապացուցում ձեր ճշմարտացիությունը, Ձեր այսպիսի քաղաքականությամբ որևէ արդյունքի չեք հասնելու և ավելի եք հիասթափեցնելու ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր զանգվածին: Կոչ եք անում Մահաթմա Գանդիին, իսկ գոնե գիտեք, որ Գանդին գիտեր ինչ է անում և իր կողմնակիցներին հստակ ասում էր՝ ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ միջոցով ազատագրելու ենք Հնդկաստանը և Ազատագրեց: Դուք ինչ եք ասում? ԵԹԵ-ներով տեղ չեն հասնում և Դուք արդեն մոտենում եք այս շարժման մայրամուտին Ձեր ԵԹԵ-ներով:
Հ.Գ.1 Մի բան էլ. ես Քաղաքագիտության բաժնի ուսանող եմ և ինչքան հասցրել եմ սովորել և կարդալ քաղաքագիտության տեսությունը, գիտեմ Դե Ֆակտոի և Դե Յուրեի տարբերությունը և ինչպես հասկանում եմ, կամ Դուք դրանց տարբերությունն ու նշանակությունը չգիտեք, կամ ողջ քաղաքագիտական տեսությունն է սխալ գրված: Դե Ֆակտո նշանակում է Փաստացի, իսկ դե յուրե նշանակում է իրավական կամ օրենքով հաստատված: Դու,ք արդեն գրեթե մեկ ամիս, Սերժ Սարգսյանին համարում եք Դե Ֆակտո նախագահ, որը նշանակում է փաստացի, բայց ըստ գործնականում ընդունված կարգի այն անձը, ով իրեն համարում է ընտրված ժողովրդի կողմից և դա փաստացի այդպես է, այդ անձն է համարվում դե ֆակտո նախագահ, իսկ այն անձը ով ըստ տվյալ երկրի օրենքների համարվում է երկրի նախագահ, նա դե յուրե նախագահն է: Դուք երևի հուզմունքի պատճառով խառնել եք իրար, բայց համենայնդեպս տերմինների ճիշտ օգտագործումը միայն Ձեր օգտին է:
Հ.Գ.2 Արդեն գրառումս ավարտում էի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին, այնուամենայնիվ այս քայլը ևս անհասկանալիների շարքին է դասվում և որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ իմ կարծիքի և հարցադրումների մեջ:
Նարեկ Սամսոնյանի գրառումը
Ֆեյսբուք