▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկները կեսարյան հատում են կատարել, սակայն երեխային այդպես էլ չեն գտել

Կինն ուլտրաձայնային հետազոտության ենթարկվելուց հետո պարզել է, որ 41 շաբաթական հղի է: Բժիշկները կեսարյան հատում են կատարել, սակայն այնտեղ ոչ մի երեխա չեն տեսել: Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավարևելյան շրջանում:

Պարզվում է, որ 37-ամյա կինը ուժեղ ցավեր է ունեցել և դիմել է բժշկի: Բժիշկները չեն կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, ուստի անհապաղ որոշել են վիրահատել:

Ամուսնու խոսքով սա իր կնոջ երկրորդ հղիությունն է: Անցած տարի նա տեղեկացրել է, որ հղի է, հետո կորցրել է երեխային, սակայն ամուսինն այդպես էլ մահվան մասին վկայականը չի տեսել: Այն համարվել է կեղծ հղիություն:

Սա հազվագյուտ հիվանդություն է, երբ կինն ինքն իրեն համոզում է, որ հղի է: Արդյունքում նրա մոտ ի հայտ են գալիս դասական հղիության բոլոր ախտանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее