Azatutyun.am-ի տեսանյութը ներկայացնում է տրանսպորտի դեմ պայքարողների նստացույցի յոթերորդ օրը. քաղաքապետարանի առջև առավոտից իրավիճակը լարված է եղել . ակտիվիստների և ոստիկանների միջև առավոտյան բախում է տեղի ունեցել, երբ փորձ է արվել խոտածածկ տարածքում վրան տեղադրել: Տասնյակ իրավապահներ թույլ չէին տալիս երիտասարդներին գետնին դնել օդում պարզված վրանները։Երևանի Փոխոստիկանապետն Վալերի Օսիպյանն անձամբ էր քաշել վրանից: Իրավապահներին ի վերջո հաջողվել է խլել 2 վրաններն ու թաքցնել ոստիկանական մեքենայում։ Նշենք, որ այսօր նաև բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով տեսանյութի սկազբում բանակցում է ոստիկանների հետ:
Բախում, վրանակռիվ, Գասպարի-Օսիպյան մենամարտ , բերման ենթարկված վերլուծաբան. իրավաիճակն այսօր քաղաքապետարանի առջև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet