▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին հրավիրում եմ Մեծ Պահքի ապաշխարության

Պատահաբար դիտեցի Արմնյուզի Բանաձև ծրագիրը, որտեղ հյուրն էր Վերապատվելի Լևոն Բարդակչյանը: Ներքին ուրախությամբ թվաց, թե վերապատվելին <<Անառակ Որդու Կիրակիին>> ընդառաջ զղջումի և ապաշխարության ցանկությամբ է հանդես գալու, սակայն, ցավոք, սխալվեցի:

Պարզվեց, որ պատճառը վերջին շրջանին մամուլի հրապարակումներն էին, որտեղ մենք կոչ էինք արել նրան և նրանց հստակ դիրքորոշում ճշտել և պարզել իրենց ինքնությունը: Դատապարտել էինք իրենց հոգևորսության և վերամկրտության դրսևորումները:

Այսու հայտնում եմ, որ մեր դիրքորոշումը, թե' այս հաղորդումից առաջ, և թե' հետո նույնն է մնացել:

Ավելորդ եմ համարում անդրադառնալ հաղորդման ընթացքում հնչած անլուրջ և անհիմն մտքերին և արտահայտություններին՝ հասկանալով հանդերձ նրա ինքնահալածականի պատկեր ստեղծելու ակնհայտ ձգտումը:
Ինձ տրված առաքելական շարունակականության շնորհով դարձյալ հրավիրում եմ վերապատվելի Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին Մեծ Պահքի ապաշխարության և ներքին քննության այս շրջանին զղջումի գիտակցությամբ վերադարձի զգացում ապրել և ստույգ քայլ կատարել դեպի Մայր Եկեղեցի՝ Աստծու փառքի, մեր ներքին կյանքի խաղաղության և ներդաշնակության համար:


Սիրով և աղոթքով`
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее