▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքու գնալը ճիշտ է, բայց այնտեղից չպետք է պահանջներ դրվեն»․ Անդրանիկ Քոչարյան

Ինչպես հայտնել էինք նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին՝ մասնակցելու այդ համաժողովին։ «Ազատությունը» զրուցել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նա գնահատում այս հրավերը:

«Առաջարկին վերաբերվում եմ նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»,-ասաց Քոչարյանը։ Հարցին՝ ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը, նա պատասխանեց․ «Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք: Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:
Պետք է պահանջներ չդնի, այդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է։ Պետք է խոսել, քան՝ կրակել, դա քննարկման ենթակա չէ։ Խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն»,-ասաց նա։

***

«Ազատությունը» զրուցել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է վերաբերվում Բաքվի հրավերին։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին՝ մասնակցելու այդ համաժողովին։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հրավերին վերաբերվում է նորմալ, սակայն Ադրբեջանը չպետք է պահանջներ ներկայացնի։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմության կարծիքով Բաքու գնալը արկածախնդրություն է և Հայաստանն այդ այցից ոչինչ չի ստանալու և ընդամենը Բաքվին օգնելու է հանդես գալ որպես կառուցողական երկիր, Քոչարյանը պատասխանեց․ «Խորհրդարանական ընդդիմությունն որքան ժամանակ է իրեն անվտանգային հարցերից դուրս է դրել, ի՞նչ է նշանակում արկածախնդրություն, երբ որ քննարկումները միտված են լինելու խաղաղության հասնելուն։ Ցանկացած խոսակցություն, որը բացառում է կրակելը և տալիս է հնարավորություն այդ նպատակին հասնելու՝ պետք է իրացնել»,-ասաց նա
Հարցին՝ հնարավո՞ր է Բաքու մեկնելով գերիների վերադարձի հարցը լուծվի, Քոչարյանն ասաց․ «Գերիների վերադարձը մշտական լուծում պահանջող օրակարգ է։ Ամեն օր փնտրտուքը շարունակվում է և քանի դեռ կան գերիներ՝ նշանակում է խաղաղության հասնելուն կա խոչընդոտ, գերիները անշեղորեն պետք է ազատության մեջ լինեն։ Գերիների բացակայությունը խաղաղության հասնելու մեծ հնարավորություն է տալիս, երբ կան գերիներ՝ խոսել խաղաղության մասին բարդ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее