▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Հասմիկ Պողոսյանին. Պետք է տարբերակել «օտարը» և «ուրիշինը» բառերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄՇԱԿՈւՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
 
           Հարգելի տիկին Պողոսյան, այս բաց նամակով ցանկանում եմ իմ մտահոգությունն հայտնել Հայաստանում` առհասարակ ազգիս մտածելակերպում անկում ապրող մշակութային արժեքների մասին: Թույլ տվեք երիտասարդիս մտահոգ կարծիքն արտահայտնել բազում այլևայլ խնդիրների կողքին: Բոլորիս է հայտնի, թե այսօր մեր հասարակության մեծամասնությունը ինչպես է օտարամոլությամբ տառապում: ՀՀ տարածքում օրեցօր ավելացող օտարածին երևույթները, անարժեք միջոցառումներն ու դրանց մասին անընդհատ մեր կամքին հակառակ մեզ տեղեկացնող, ոչինչ չասող անճաշակ պաստառներն ու այլ բացասական երևույթները ամեն վայրկյան հետընթաց են գրանցում մեր արժեհամակարգում: Պետք է նշեմ, որ վերոգրյալ տողերում արտահայտած «օտարամոլություն մասին» մտքերս չեն վկայում այն մասին, որ ինքն ծայրահեղ պահպանողական դիրքորոշում ունեմ, և բացառում եմ օտարը, պարզապես պետք է տարբերակել ՕՏԱՐԸ և ՈւՐԻՇԻՆԸ բառերը, չի կարելի միայն ընդօրինակել, կորցնելով սեփական դեմքը, կարելի է սովորել ուրիշից, բայց միայն ԼԱՎԸ, այլ ոչ քայքայիչն ու….:
         Կարճ ասած, չցանկանալով անվերջ շարադրել մտքեր բոլորիս արդեն հայտնի, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ միտք արտահայտել, գուցե և խորհուրդ կհամարեք: Ունենալով լծակներ,, Դուք կարող եք աջակցել, կամ ուղղակի հանձնարարել, որպեսզի մեր հեռուստատեսությունները սեփական եթերները զբաղեցնելու  համար, իրենց հին ու նոր, արժեք ու պահանջարկ չունեցող հաղորդումները հեռարձակելու փոխարեն, ուղղակի համագործակցելով թատրոնների հետ, նկարահանեն մերօրյա ներկայացումներն ու ցուցադրեն: Հասկանում եմ թատրոնը որոշակի նկատառումներով չի ցանկանա եթեր տալ ներկայացումը, բայց կարծում եմ չի էլ մերժի, եթե եթեր բերվի արդեն բազում անգամներ բեմադրված ներկայացումները: Այս դեպքում կարծում եմ լայն հասարակությանը ավելի ճանաչելի կդառնան և’ ռեժիսորը, և’ դերասանը, և ինչ-որ հասարակական միջավայրում դերասան տեսնելիս, կհիշեն որպես պատմական կերպարի հիանալի դերակատարի, այլ ոչ թե ցածրամակարդակ սերիալներում բղավողի, ճղճիմ սցենարի անդուր կարդացողի ու գովազդային հոլովակներում անորակ ապրանքանիշ ներկայացնող մարդու:
Հ.Գ. Ինչևէ այսպիսով կվերականգնվեն անցյալ ժամանակներում գոյություն ունեցող հեռուստաներկայացումների հին ու բարի ավանդույթները, և ազգս կդառնա թատերասեր, որը նաև նպաստում է բարությանն ու հանդուրժողականությանը, քանի որ թատրոնից դուրս եկող հանդիսատեսի դեմքին դրոշմված ժպիտն ու խինդը վկայում են բարձր տրամադրության մասին:
Հ.Գ.Գ. Ճիշտ է այսպես մեր սոցիալական վիճակը չի բարելավվի, բայց այսպես մենք մեկ բուռ ավազ կլցնենք սպասվող պայծառ ապագայի հիմքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄՇԱԿՈւՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԿԻՆ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ            

Հարգելի տիկին Պողոսյան, այս բաց նամակով ցանկանում եմ իմ մտահոգությունն հայտնել Հայաստանում` առհասարակ ազգիս մտածելակերպում անկում ապրող մշակութային արժեքների մասին: Թույլ տվեք երիտասարդիս մտահոգ կարծիքն արտահայտնել բազում այլևայլ խնդիրների կողքին: Բոլորիս է հայտնի, թե այսօր մեր հասարակության մեծամասնությունը ինչպես է օտարամոլությամբ տառապում: ՀՀ տարածքում օրեցօր ավելացող օտարածին երևույթները, անարժեք միջոցառումներն ու դրանց մասին անընդհատ մեր կամքին հակառակ մեզ տեղեկացնող, ոչինչ չասող անճաշակ պաստառներն ու այլ բացասական երևույթները ամեն վայրկյան հետընթաց են գրանցում մեր արժեհամակարգում: Պետք է նշեմ, որ վերոգրյալ տողերում արտահայտած «օտարամոլություն մասին» մտքերս չեն վկայում այն մասին, որ ինքն ծայրահեղ պահպանողական դիրքորոշում ունեմ, և բացառում եմ օտարը, պարզապես պետք է տարբերակել ՕՏԱՐԸ և ՈւՐԻՇԻՆԸ բառերը, չի կարելի միայն ընդօրինակել, կորցնելով սեփական դեմքը, կարելի է սովորել ուրիշից, բայց միայն ԼԱՎԸ, այլ ոչ քայքայիչն ու….:       

Կարճ ասած, չցանկանալով անվերջ շարադրել մտքեր բոլորիս արդեն հայտնի, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ միտք արտահայտել, գուցե և խորհուրդ կհամարեք: Ունենալով լծակներ, Դուք կարող եք աջակցել, կամ ուղղակի հանձնարարել, որպեսզի մեր հեռուստատեսությունները սեփական եթերները զբաղեցնելու  համար, իրենց հին ու նոր, արժեք ու պահանջարկ չունեցող հաղորդումները հեռարձակելու փոխարեն, ուղղակի համագործակցելով թատրոնների հետ, նկարահանեն մերօրյա ներկայացումներն ու ցուցադրեն: Հասկանում եմ թատրոնը որոշակի նկատառումներով չի ցանկանա եթեր տալ ներկայացումը, բայց կարծում եմ չի էլ մերժի, եթե եթեր բերվի արդեն բազում անգամներ բեմադրված ներկայացումները: Այս դեպքում կարծում եմ լայն հասարակությանը ավելի ճանաչելի կդառնան և’ ռեժիսորը, և’ դերասանը, և ինչ-որ հասարակական միջավայրում դերասան տեսնելիս, կհիշեն որպես պատմական կերպարի հիանալի դերակատարի, այլ ոչ թե ցածրամակարդակ սերիալներում բղավողի, ճղճիմ սցենարի անդուր կարդացողի ու գովազդային հոլովակներում անորակ ապրանքանիշ ներկայացնող մարդու:Հ.Գ. Ինչևէ այսպիսով կվերականգնվեն անցյալ ժամանակներում գոյություն ունեցող հեռուստաներկայացումների հին ու բարի ավանդույթները, և ազգս կդառնա թատերասեր, որը նաև նպաստում է բարությանն ու հանդուրժողականությանը, քանի որ թատրոնից դուրս եկող հանդիսատեսի դեմքին դրոշմված ժպիտն ու խինդը վկայում են բարձր տրամադրության մասին:

Հ.Գ.

Ճիշտ է այսպես մեր սոցիալական վիճակը չի բարելավվի, բայց այսպես մենք մեկ բուռ ավազ կլցնենք սպասվող պայծառ ապագայի հիմքում:

 

Վահե Ծառուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее