ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցում նրա կողմից նշված հայատարարություններին: «Կարծում եմ`գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը»,-ասաց նա: Կներեք, բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞... Եթե ոչ մեկի կողմից չճանաչված Ղարաբաղի ԱՐՏԱՔԻՆ գործերի նախարարը անգլերեն էլ լավ չգիտի, բա կներեք՝ ինչով է զբաղվում...
Արմեն Դուլյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Ֆրանս 24»-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հեռանկար, որ Արցախը մեկ անգամ ևս լինի Ադրբեջանի կազմում, տվել է դրական պատասխան, ինչը դժգոհությունների ու քննադատության առիթ է դարձել: