▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազիզ Թամոյանը պարզապես ինքնակոչ է

Այսօր կայքերից մեկում կարդացի, որ իրեն Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը դժգոհություն է հայտնել Երևանի քաղաքապետարանից ու, ոչ ավելi, ոչ պակաս, ասել է, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի քանի անգամ հասցրել է հիասթափեցնել եզդիներին: Հարց է առաջանում, թե եզդիներից ու՞մ նկատի ունի ինքնակոչ այս մարդը, երբ նույն եզդի համայնքի ներկայացուցիչները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում եղել են հենց Տարոն Մարգարյանի կողքին ու մինչև օրս էլ շարունակում են սատարել նրան: Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի բնակիչ հանդիսացող այս անձնավորությունը, ով Երևանում ընտրելու իրավունք նույնիսկ չունի, խոսում է նախընտրական քարոզարշավից ու ինչ-որ խոստումներից, որ իբր իրեն տվել է Տարոն Մարգարյանը: Մինչդեռ քարոզարշավի ողջ ընթացքում այս մարդը նույնիսկ չի էլ երևացել նախընտրական հանդիպումների վայրերում, ինչը կարող եմ ապացուցել անգամ տեսագրություններով, որոնք իմ մոտ պահպանվում են: Մինչդեռ իրականությունն այն է, որ Երևանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակում ես ընդգրկվել եմ հենց Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ու այսօր հանդիսանում եմ Երևանի ավագանու անդամ, ինչը ուրախությամբ ընդունվել և ըստ արժանավույն գնահատվել է ողջ եզդի համայնքի կողմից: Ինչ վերաբերում է քաղաքապետի կողմից համայնքին տրված խոստմանը, ապա դա եղել է ոչ թե ինչ-որ գրասենյակի խնդիր, այլ մեր կողմից ամբողջ եզդիական համայնքի համար մշակույթի տան տարածքի տրամադրման խնդրանք, ինչը խոստացել և կատարել է Տարոն Մարգարյանը: Իսկ ինքնակոչ Ազիզ Թամոյանին խորհուրդ եմ տալիս նեղ անձնական ինչ-ինչ շահերը չխառնել ու չներկայացնել որպես համայնքի շահ ու չփորձել այլևս հանիրավի մեղադրել մարդկանց և վարկաբեկել եզդի համայնքի բարի համբավն ու անունը:

 

Արմեն Ամոյան

Երևանի ավագանու անդամ, Եզդի համայնքի ներկայացուցիչ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее