▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մարդիկ ինձ առաջարկում էին պատգամավոր դառնալ». Բագրատ Սրբազան

«Այս մարդիկ 2020թ. պատերազմից առաջ ինձ խնդրում էին ներգրավվել հայեցակարգի մշակման հոգևոր բաղադրիչի մեջ: Թե սխալ եմ ասում` թող ժխտեն: Նաև առաջարկում էին պատգամավոր դառնալ: Երբ հարցրել եմ` ինչ Հայաստան եք ուզում, ասել են` դե լավ Հայաստան: Այդ գաղափարի՞ Հայաստանի մեջ ենք մենք ապրում»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստիկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ոստիկաններին մի փչացրեք»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու: Մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում, և դուք իրավունք չունեք նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառելու»,- հայտարարեց Սրբազանը:

***

***

***

***

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021-ին դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, ըստ սրբազանի, «որոշակի մտածումներով չի մերժել» միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Կա 35 ձայն, ԱԺ 2 ուժերը կքվեարկեն ժողովրդի վարչապետի օգտին: Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

***

Ներկայացնելով անցումային կառավարության դրույթները` Բագրատ Սրբազանը նշեց. «Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքով բանտարկված բոլոր անձինք: Ինչպես նաև` ամբողջ ջանքը ներդրվի` վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերեվարված տղաներին:

Պետք է զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրինը`

կանխարգելման և որևէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով, հետախուզության և հակահետախուզության զարգացման նոր հայեցակարգը` հնարավորինս չեզոքացնելու բոլոր սպառնալիքները»:

***

Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության սկզբունքները. «Նախ խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը և ինչ տեսիլ պիտի ունենա Հայաստանի համար: Այն պետք է դառնա հաշտության կառավարություն` ձևավորվելով բոլոր ունակ բարձր մասնագիտական որակ ունեցող մարդկանցով:

Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը` հիմնված արդարության սկզբունքի վրա:

Պետական կառավարման, քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով, ոչ թե սրա նրա քմահաճույքով, հարազատ-բարեկամների լցոնումներով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ և արդարև ընտրությունները` գալիք մնայուն կառավարության համար: Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրական ամբողջական փոփոխությունների մասին փոփոխություններ:

Պետք է հանձնառու լինի` շարունակելու խաղաղ բանակցությունները:

Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը` հրաժարվելով գործիք դառնալով` զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը` բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք` հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին:

Չճանաչել որևէ` ուժով ձևավորված որևէ իրողություն` չլեգիտիմացնելով, չվավերացնելով ուժի կիրառած իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա: Ոչ ոք չի կարող մեզ պարտադրել` փոխել մեր հայկական օրակարգը:

Մեր տարածաշրջանի և հարևանների ստեղծած թշանամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները` տարածված ողջ համակարգերի վրա:

Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները` կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:

Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար` ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ` թե ներքին և թե արտաքին մակարդակով: Մեր ուժականությունը շատ մեծ է, ժողովուրդ: Բազմաթիվ անուններ գիտեք, որոնք պատրաստ են ամեն օր ծառայելու իրենց հայրենիքին: Ի՞նչ է պատճառը, որ մենք այսքան ուժեղ ենք, բայց այսքան խեղճ` նպատակի և օրակարգի բացակայությունը:

Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ. ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը, ժողովուրդ, հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով: Սկսած չկեղտոտելուց, կենդանի աղբանոց չսարքելուց մեր հայրենիքը` մինչև ամենաքաղաքական և ռազմական խնդիրների արծարծումը:

***

Ներկայացնելով անցումային կառավարության դրույթները` Բագրատ Սրբազանը նշեց. «Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը` անհեթեթ ակադեմիական քաղաք կոչվածը, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու` Կառավարության համար 22-98 որոշումը, բանկային գաղտիքը վերացնելու որոշումը, տրանսպորտի գների և հրեշավոր այլ թանկացումների որոշումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее