▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ քանի դեռ «էլիտա» կոչվածը» չարչի է, ոչ մի լավ բան սպասել չի լինի

Կարող ե՞ք ինձ ցույց տալ մի հայտնի օլիգարխի, մի մեծահարուստի, որ արտադրող լինի, բարիք արտադրի, գյուտ անի, ու տենց հարստանա: Չե՞ք կարողանում: Ես էլ չեմ կարողանում:

Սրանք չարչի են, չարչի բառիս ամենալայն իմաստով; Թրաշով Վաղոներ: Ասենք մտածում են, ոնց գնան ուրիշ երկրների փչացած ապրանքները, բռակները մի քանի անգամ էժան առնեն, բերեն, մի քիչ ծանոթ քցեն մեջտեղ, էժան նստի վրեքները, ու իրանց ժողովրդի վրա մի քանի անգամ թանկով վաճառեն: Վերջում էլ հորթի հայացքով հայտարարեն, որ իրանք «շուստրի», «աչայինի» տղերք են:

Ասենք, Սամվել Ալեքսանյանը, գնա ձեթ բերի, իրա սիթիում վաճառի, ձեթի հետ ջուր խառնի, որ ավելի վատը ծախի, թանկով ծախի:

Բայց մեկը չկա, ասենք արտադրի: Հա, նստի մտածի, ասի, էդ նասկին չգնանք թուրքիայից բերենք, մենք արտադրենք:

Այ քանի դեռ «էլիտա» կոչվածը» չարչի է, ու ունի չարչու հոգեբանություն, և դեռ մի բան էլ ավելին, իրա լակոտներին չարչու հոգեբանությամբ է սնուցում, ոչ մի լավ բան սպասել չի լինի:

Ասել կուզեմ, բարիք է պետք ստեղծել, բարիք:

ՀԳ. Գռանդ քենդին աչքս չկոխեք:

Հարություն Մկրտչյան 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее