▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ ցավդ տանեմ, ընտրություններն արդեն պրծել ա, սաղ մենք ենք. Սեյրան Սարոյան

Այսօր ԱԺ-ն կրկին վեր է ածվել աբսուրդի թատրոնի, ու կրկին այդ աբսուրդի թատրոնի գլխավոր դերերում են մեր ԱԺ-ի ասֆալտայյին ֆիդայինները...

Սկզբում մի լավ ուրախացանք համակարգչային գիտելիքների գուրու Շմայսի արկածներով, երբ այդ խրթվիլակը երկու ամսեկան երեխու մակարդակի գործողություններ էր անում իր համակարգչով, սակայն Շմայսի վաստակը մեզ «ուրախացնելու» հարցում մթագնեց մյուս կեղծ ազատամարտիկի՝ գեներալ Սեյրանի քաջագործությամբ, ով դեռ քվերակությունը չկայացած, շտապեց շնորհավորել Գալուստին...

Իսկ լրագրողների հարցին, թե այդ ինչո՞ւ է շնորհավորում, եթե դեռ քվեարկություն չի եղել, գեներալ Սեյրանն առանց ամաչելու հայտարարել է. «Այ ցավդ տանեմ, ընտրություններն արդեն պրծել ա, սաղ մենք ենք»...

Ու այս ամենում ամենամեծը մեր մեղավորությունն է: Մեղավոր ենք, որ թույլ տվեցինք, որ նման տխմարներն ու սրիկաները սկզբում իրենց ազատամարտիկ ու երկրապահ հռչակեն: Հետո հանդուրժեցինք, որ նման տխմարներն ու սրիկաները դառնան իշխանության մաս: Հետո հանդուրժեցինք, որ նման տխմարներն ու սրիկաները դա համարեցին բնականոն մի բան, որն այդպես էլ պետք է լիներ, իսկ հիմա հանդուրժում ենք այն, որ նման տխմարներն ու սրիկաները դեռ մի բան էլ զարմանում են, թե «Քուր ջան, չգիտե՞ս, որ ընտրությունները վաղուց են պրծել, ու սաղ մենք ենք և ոնց ուզենք, այնպես էլ լինելու ա»:

Գեղամ Ասլամազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее