Տագնապով լի մեր Հալեպ, անտարբեր չենք քո հանդեպ,
Աղոթքը մեր շուրթերին, աղերսում ենք Բարձրյալին.
Որ լույս իջնի
Ու բարին`
Հեռու վանի խավարին:
Որ արհավիրքն հեռանա,
Հայոց տունը շենանա,
Ու Եփրատի ափերին
Ծիրանագույն, եռագույն
Դրոշները ծածանվեն
Եւ հույս իջնի մեր հոգուն:
Ապրելու ես իմ Հալեպ,
Մեր Կիլիկիո շնչին քով,
Որ երազը մեր ապրի
Էրգրի սիրով ու կանչով:
Լուսանկարն ու Արշալույս Զուրաբեանի գրառումը` «Հալեպահայեր»: