▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց հարցազրույցից կես տարի անց` Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական տվեց

 

Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիկոլայ Ծատուրյանը վերադառնալու է թատրոնի գեղարվետսական խորհրդատուի պաշտոնին: Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Արմնյուզին ասել է, որ թատրոնում եղել են նաև կադրային այլ փոփոխություններ: Թատրոնի ղեկավարությունը խոստացել է բոլոր հարցերին պատասխանել ասուլիսում: Տիգրան Վիրաբյանը նշել է միայն, որ Ծատուրյանի հրաժարականը պայմանավորված չէ Մշակույթի նախարարի հետ անցյալ տարեվերջի հայտնի միջադեպով, երբ Հասմիկ Պողոսյանը չէր ընդունել Նիկոլայ Ծատուրյանին:

Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել: Գյումրու թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը  Asekose.am-ի  հետ զրույցում հերքել է լուրերը, թե հրաժարականը կապ ունի անցած հոկտեմբերին` ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված Նիկոլայ Ծատուրյանի աղմկահարույց հարցազրույցի հետ: Ըստ Տիգրան Վիրաբյանի, Ծատուրյանն այս ընթացքում միշտ էլ ասել է, որ ինքը պատրաստում է թատրոնի վաղվա օրը և այնպիսի կադր, ով կկարողանա փոխարինել իրեն:

Տիգրան Վիրաբյանը նաև նշել է, որ  հենց Նիկոլայ Ծատուրյանի խնդրանքով թատրոնում կատարվել է կառուցվածքային փոփոխություն. Ծատուրյանի երկար տարիների օգնական Լյուդվիգ Հարությունյանը նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ Նիկոլայ Ծատուրյանը շարունակելու է աշխատանքը թատրոնում` որպես գեղարվետսական խորհրդատու: 

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին լուրեր էին տարածվել, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված աղմկահարույց հարցազրույցից հետո`  մշակույթի նախարարը պատրաստվում է պաշտոնանկ անել Նիկոլայ Ծատուրյանին` երկրում առկա իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտելու համար: 

Սակայն, ըստ մամուլի հրապարակումների,  թատրոնի դերասանները ոտքի էին կանգնել ու նշել, որ պատրաստ են պայքարել իրենց ղեկավարի համար` նշելով, որ եթե Ծատուրյանին ազատեն, իրենք ևս մեկ մարդու նման դիմում կգրեն ու կհեռանան:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլայ   Ծատուրյանն իր հայտնի հարցազրույցում տարակուսել էր, թե որքան կարելի է լռել, ապա գործող իշխանություններին չցանկանալով ղեկավար անվանել՝ որակել էր «գեղացի, բութ, ափեղ-ցփեղ» մարդիկ:

Իսկ ամենադաժան քննադատությանը ենթարկել էր կաթողիկոսին. «Օլիգարխ Գարեգին 2-րդ: Նա այլանդակություն է, իսկական սատանա... Բա էն Կճոյան է, զահրումար է...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее