Աշխատանքային շաբաթն ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում սկսվեց խորհրդակցություններով։ Խորհրդակցությունների ընթացքում զեկուցվել են նախորդ շաբաթվա իրականացված հանձնարարականները, քննարկվել ընթացիկ աշխատանքները։ Վարչական շրջանների ղեկավարները ընթացիկ հանձնարարականների հետ մեկտեղ, աշխատակիցներին են փոխանցել քաղաքապետի այս շաբաթվա առավել կարևոր հանձնարականները՝ նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 1-ից վարչական շրջանում առկա բոլոր ցայտաղբյուրների, և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ, ինչպես նաև նոր թափ հաղորդել կանաչապատման գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել ծառերի ձևավորման աշխատանքները։
Աշխատանքային շաբաթը սկսվեց խորհրդակցություններով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet