▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհին հայերի ձեռքերով էշի տեղ դնելու համար ահռելու գումարներ են նետվելու

Մի քանի ամիս առաջ գրել էի, որ ահռելի գումարներ են նետվելու Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` աշխարհին հայերի ձեռքերով էշի տեղ դնելու համար:

Ահա և առաջին ծիլերից մեկը:

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Ծրագիրը մեկնարկում է 2014 թ-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո:

Հ.Գ. Կարայիք մեկու կես միլիոն եվրո անեիք, ավելի լավ չափալախ կլիներ:

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее