▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվածաշունչը վարորդին փրկել է փամփուշտի հարվածից

ԱՄՆ քաղաքներից մեկում ավտոբուսի վարորդ Ռիկին  հրաշքով փրկվել է` կրծքին 2 փամփուշտի հարվածից հետո.նրան փրկել է գրպանի Աստվածաշունչը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռիկին վերանորոգում էր իր մեքենան: Նրան մոտեցել են երեք անհայտ անձինք, որոնցից մեկը մի քանի անգամ կրակել է: Արդյունքում 49-ամյա վարորդին փրկել է Աստվածաշունչը:

Մեկ այլ հարվածից վնասվել է նրա ոտքը: Տուժողի փոխանցմամբ` այս ամենը կատարվել է նրա համար, քանի որ տղաներից մեկը նրան, ով կրկել է, հորդորել է դա անել, որպեսզի դառնա իրենց խմբավորման անդամներից մեկը: Ռիկիին հաջողվել է նրա ձեռքից խլել ատրճանակը, բայց, այդ ժամանակ մեկ ուրիշի կողմից դանակի հարված է ստացել:

Ոստիկանությանը  Ռիկին տեղեկացրել է, որ տղաները եղել են 15-18 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее