▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված է երկնքից ուղարկել.Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները` նրա մասին

Երևանի «Փակ շուկա»-ի դիմաց այսօր միանգամից բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոնք պահանջում են շուկայի վերաբացումը:

«Հենց հիմա կատարվում է հանրապետական մասշտաբի հանցագործություն: Դեպքի վայրում է գնդապետ Վ. Օսիպյանը և չի կանխում հանցագործությեւնը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Վարդան Հակոբյանը` նկատի ունենալով զուգահեռ աշխատող շինարարական տեխնիկան, որը բոլորի աչքի առջև վերափոխում էր շուկայի ճակատային մասը:

Շուկայի վերաբացումը պահանջող քաղաքացիներից ոմանք էլ փառաբանել են Սամվել Ալեքսանյանին` ասելով, թե նրան Աստված է երկնքից ուղարկել:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, ովքեր խոչընդոտում էին Նիկոլ Փաշինյանի քարզարշավը` ասել են, որ Քրիստոսից հետո մեկ էլ Սամվելն է:

Մանրամասները` tert.am-ի տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее