▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էիք ժողովուրդ գազի վարձը չմուծենք` չմուծեցի...

Ասում էիք ժողովուրդ գազի վարձը չմուծենք` ՉՄՈՒԾԵՑԻ...Հիմա վաղը մյուս օրը գալու են անջատեն: Երկու «վարիանտ» ունեմ.
Վարիանտ 1. տեսուչին ասում եմ, եղբայր ջան, մերձավոր ջան, մի անջատեք իմ գազը, մենք ազգովի ենք որոշել որպես բողոքի միջոց չմուծել, դուք էլ մեր ազգի ներկայացուցիչ եք, միացեք մեր ակցիային և այս ձմեռվա կեսին մի անջատեկ ձեր հայրենակցի տան ջեռուցումը, որպեսզի նրա երեխաներն ու ընտանիքը չցրտահարվեն: Էդ մերձավորն էլ ասում է` Ես չեմ իմանում ինչ ես խոսըմ ախպեր, էն գիդեմ որ էս փողոցում մինագ դու չես մուծե, հարց ունես գնա վերևները ասա... Ու անջատելով իմ տան գազը հանգիստ նստում է իր «բուտկա Մոսկվիչն» ու հեռանում
Վարիանտ 2. Ես դուրս եմ գալիս մոտենում տեսուչին, ով պատրաստվում է գազը անջատել, փորձում եմ հանգիստ ասել որ նման սխալ չանի ու հենց առաջին սխալ պատասխանից հետո ստիպված եմ լինում ձեռքերով հաշվել նրա մարմնի վերջույթների ոսկորները, ու որ հաշիվս չխառնեմ հաշված ոսկորը ջարդում եմ նոր հաջորդին անցնում: հետո փորձում եմ նրա գլուխը տեղավորել իր «բուտկա Մոսկվիչի գլուշիտելի» մեջ ու 7-րդ անգամից համոզվում եմ որ չի ստացվում, հրաժարվում եմ այ մտկից ու համոզվելով որ գետնին փռված «լեշը» մոռացել է իմ գազի խողովակի տեղը, գնում եմ տուն տաք թեյ խմելու, կնոջս ասում եմ տաք շորեր հավաքի, որ երեկոյան բերդում չմրսեմ; ու հաջորդ որը քննիչի մոտից զանգում իմանում եմ որ գազս մեկա անջատել են ու մերոնք սառում են:

Հա իմացա որ թոշակ պարտադիր չեմ մուծելու իմ արդեն երեք տարի չունեցած աշխատավարձից ու հաձորդ 7 տարում էլ չունեցած աշխատավարձից յա կմուծեմ յա հը-ը: հիմա որ էդ հույժ կարևոր թոշակի հարցը մտոմ լուծել եք, կարողա՞ ասեք էն գազի հարցը որ առաջարկում էիք ազգովի ի՞նչ անեմ առաձին թե՞ երկրորդ վարիանտով...

Արշակ Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее