▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արզումանյան 4 շենքի բնակիչները կրկին դիմում են Երևանի քաղաքապետին

Հարգելի պարոն քաղաքապետ,


Կրկին Ձեզ են դիմում Արզումանյան 4 շենքի բնակիչները:
Մեր շենքին կից հանրային տարածքում իրականացվող ապօրինի շինարարության հարցը մինչ այժմ վերջնական լուծում չի ստացել:
Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Դուք կասեցրեցիք կանաչ գոտու ոչնչացումը, որը իրականացվում էր տարածքի սեփականատեր Ռաֆիկ Ազատյանի կողմից: Մեզ նույնպես հայտնի է դարձել, որ Ազատյանին քաղաքապետարանի կողմից տրամադրվել է մեկ այլ տարածք, այն պայմանով, որ նա կդադարեցնի իր շինարարական գործողությունները վերը նշված` նախկինում կանչապատ հանրային տախածքում:
Սակայն ամեն ինչ մնում է անփոփոխ. շինարարության արդյունքում առաջացած փոսերը անընդհատ լցվում են աղբով, որը փտում է, և ակնհայտ է, որ շատ շուտով այն կվերածվի վարակի աղբյուրի: Իսկ մոտակայքում տեղակայված են 3 դպրոցներ` երկու հանրակրթական և մեկ երաժշտական: Երեխաների մեծամասնությունը առանց այն էլ վերջերս հիվանդացավ գրիպով, հիմա էլ ինֆեկցիոն վարակի վտանգ է առաջացել:
Խնդրում ենք Ձեզ կարգադրել մեր թաղապետարանին անհապաղ զբաղվել այդ հարցով, քանի դեռ այն չի վերածվել ևս մեկ` շրջակա միջավայրի աղտոտման խնդրի:
Մենք` բնակիչներս, նույնպես պատրաստ ենք աջակցել և մասնակցել շաբաթօրյակին և կանաչապատման աշխատանքներին: Կարևորն այն է, որ առաջին քայլն արվի թաղապետարանի կողմից, որպեսզի մեզ կրկին չմեղադրեն ապօրինի գործողությունների և մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու մեջ:

Կանխավ շնորհակալություն,
Արզումանյան 4 շենքի բնակիչներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее