Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը գնել է «Երևան» հեռուստաընկերությունը: ASEKOSE.am-ի թղթակիցը տեղեկության իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, ով մեզ հետ զրուցյում նշեց.
«Տևական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը: Հեռուստաընկերությունը կարդիականացվի ժամանակակից սարքավորումներով: Հեռուստաընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը»: