▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի՞ եղել

ԳԱԼԱ-ն գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, Սյունիքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:

ԳԱԼԱ-ն փորձել է  նրա փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատել է տեղեկություն` փոխանցելով, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտել է, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը  նշել է  նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում փաստաբանը Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին, նշել է, որ ակնհայտ անհիմն է մեղադրանքը: Իսկ հարցին, թե արդյոք զինդատախաղությունից պատասխան տրվե՞լ է Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու փաստաբանի դիմումին, վերջինս նշել է, որ չի տրվել և չգիտի, թե ինչու, ուստի առաջարկում է այդ հարցն ուղղել զինդատախազությանը:

Սակայն զինդատախազությունում հրաժարվում են պատասխանել որևէ հարցի :

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее