▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթելը վերածվել է գենի, որի գաղափարը սերնդեսերունդ փոխանցվելով` դարձել է աղետ

Նախապես ասեմ, որ ոչ ոքի անհատապես մեղադրելու, կամ, առավել ևս, վիրավորելու խնդիր չունեմ:
Արտագաղթե՞լ, թե՞ պայքարել երկընտրանքը ընդհանուրից գնալով վերածվել ա անհատական խնդրի, ապագայի խնդրից վեածվել ա` օրհասականի: Այլևս «դե արտագաղթելը հա էլ կա»-ն վերածվել ա` «ո՞նց անենք, որ հնարավորինս շուտ արտագաղթենք»-ի: Խնդիրը, իրականում, ինչքան էլ դա ցավալի լինի, ազգային ա ու կապված ա բացառապես հայրենասիրության լինել-չլինելու հետ: Արտագաղթելը վերածվել ա գենի, որի գաղափարը սերնդեսերունդ փոխանցվելով` վերածվել ա աղետի: Եթե առաջանում ա խնդիր, ապա ավելի հեշտ ա շրջանցել այն, քան լուծել: Հայ ժողովրդի կարգախոսը դարձել ա դա:

Ինչ վերաբերվում ա պայքարը որպես «անիմաստություն» ձևակերպմանը, ապա դա ևս, իրականում, հայրենասիրության լինել-չլինելու ու խնդիրը շրջանցելու հասարակ եղանակ ա, այլ կերպ ասած` կռուտիտի ամենացայտուն օրինակ ա: Պայքարը հոբբի չի, որով կարելի ա զվարճանալ, կամ PR-վել: Պայքարը, առանց գաղափարի, առանց ինքնազոհողության գիտակցության, վերածվում ա կրկեսի ներկայացման, որը շատ տխուր հետևանքներ ա թողնելու:

Հարութ Ուլոյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее