▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում փողոցներն անանցանելի են, իսկ մարզի ղեկավարները քեֆ են անում

Արմավիրի ու Մեծամորի փողոցները մերկասառույցով են  պատված, մարդիկ  չեն  կարողանում  ոտքով  քայլել, թեև ավտոմեքենա  ունենալն էլ  դեռևս   ազատ  տեղաշարժվելու երաշխիք  չէ: 

Բնակիչները պնդում են, որ մերկասառույցների պատճառով նույնիսկ  կոտրվածքների դեպքեր են  եղել, բայց քաղաքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները , կարծես, մտադիր չեն «սառույցը տեղից շարժել»:

Այս ամենը, փաստորեն,  չի  անհանգստացնում  պատկան  մարմիններին, ովքեր  արդեն սկսել  են տոնել տարեմուտը, ինչպես երեկ Արմավիրի  սառցապատ փողոցներից մեկում գտնվող  «Մերսի» ռեստորանում դա արել են Արմավիրի  մարզպետը և քաղաքապետը:

Asekose.am-ի հետ զրույցում Արմավիրի ահազանգող բնակիչները նշում էին, թե, երևի,  պետք է մարզպետի ու քաղաքապետի ոտքերը  ջարդվեի՞ն սառույցների պատճառով, որ նրանք ուշքի գային ու աչքերը բացեին փողոցների իրավիճակի վրա: 

 

Լուսանկարը վերցված է Ֆեյսբուքյան խմբից` դիտեք ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее