Ավելի վաղ ASEKOSE.am-ը տեղեկացրել էր, որ Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող` Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկի լուսացույցը բացակայում է: Փոխարենը ծառից կախված անհայտ ծագման և անհայտ նպատակով օգտագործվող արկղեր էին: Իսկ հետիոտնը, փողոցը հատելու համար ստիպված էր առնվազն մի քանի քայլ առաջ գնալ, ապա հետ շրջվել ` միակ լուսացույցին նայելու համար:
Այսօր ASEKOSE.am-ի թղթակիցը նկատել է, որ լուսացույցը հայտնվել է իր տեղում:
Լուսանկարում պատկերված է փողոցի միևնույն հատվածը նախկինում և այսօր: