Մեր քաղաքական միտքը, ցավոք, ժառանգական շարունակականություն չունի:
Յուրաքանչյուր նոր ծագող շարժման ղեկավարներին թվում է , թե հայ քաղաքական միտքը ծնվել է իրենց շարժման հետ նույն օրը:
Մեր կուսակցությունները չեն կարդում առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի խոհերը, տագնապները, առաջարկները: Եթե կարդային, ապա ոչ մի շարժում էլ չէր լինի, լռություն կլիներ քաղաքական դաշտում. մտածել կարողացողները կմտածեին գերբարդ պրոբլեմի լուծման վրա, , մնացածները կսսկվեին անճարությունից: