▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձին-առանձին պայքարելով ոչ մի տեղ չենք հասնելու.Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում՝ «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով-համերգի ժամանակ, մինչ ելույթ ունենալը Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը:

«Հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կերտեցին ազատ, անկախ Հայաստանը, և նրանց, ովքեր ընդունեցին Անկախության մասին հռչակագիրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ անկախության հռչակագրով իրականացավ սերունդների նվիրական իղձերից մեկը՝ դրվեց անկախ պետականության հաստատման հիմնաքարը. «Սկիզբը խոստումնալից էր, բայց հետագա երկու տասնամյակների ընթացքում տեղ գտած արատավոր երևույթները հարված հասցրին Հայաստանին»: 

Անդրադառնալով առաջիկա մեկ ամսվա պայքարին՝ Րաֆֆի Հովհանիսյանը նշեց, որ նախորդ ամիսները ցույց են տվել՝ պայքարը կախված չէ մեկ թեկնածուից.

«Պիտի հաղթահարենք արհեստական վիհը, որ կա. քաղաքացի, կուսակցություն, ազատամարտիկ պետք է այս հրապարակում թև ու թիկունք լինեն, եթե փոփոխություն են ուզում: Այս ամսվա ընթացքում պիտի կերտի այն ուժը, որը փոխելու է երկիրը: Առանձին-առանձին պայքարելով  ոչ մի տեղ չենք հասնելու: Առաջարկում եմ, քանի ուշ չէ, քանի հաղթանակը, որը մենք կերտել ենք, 90 տոկսով մեր ձեռքում է, փոխենք մեր մոտեցումը, միատեղ պիտի միանանք մեր երկիրը փրկելու»,-ելույթը եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее