Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 5-ին ՀՀ Զինված ուժերում հանդիսավորությամբ նշվում է հետախույզի օրը: Հետախուզական վարչությունը 21 տարեկան է:
Բոլոր ժամանակներում չափազանց կարևորվել է ռազմական հետախույզի դերը: Ցանկացած հաջողված գործողության հիմքում հետախույզի ճշգրիտ դիտարկումներն են:
Յուրաքանչյուր բանակի մարտունակությունը մեծապես պայմանավորված է հենց ռազմական հետախուզությունով: Անտեսանելի ճակատի մարտիկներն իրենց խնդիրներն ունեն՝թե խաղաղ, թե պատերազմական իրավիճակներում:
Մեր Զինված ուժերի հետախուզական ծառայության հիմքերը դրվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ: Սկզբնական շրջանում կամավորական ջոկատների կազմում ստեղծվեցին հետախույզների խմբեր, որոնց հիման վրա էլ հետագայում ձևավորվեցին ստորաբաժանումները:
Այսօր էլ՝ աշխարհաքաղաքական այս պայմաններում, թշնամու՝ օրեցօր հաճախակի դարձող սադրանքների մթնոլորտում, հայ հետախույզները պատվով են իրականացնում իրենց առաքելությունը և ունակ են կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն:
Հասմիկ Գյոզալյան