▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկողնին գամված մանկավարժն օգնության կարիք ունի. ընտանիքը դիմում է աջակցության խնդրանքով

2013 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում գտնվող հայրական տան այգում ծառից վայր ընկնելու հետևանքով Լուսինե Հրանտի Վարդանյանը՝  ծնված 27.07.1979 թ., ստանում է ծանր զուգակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք՝Th6 ողի կոմպրեսիոն բազմաբեկորային կոտրվածք,ողնուղեղի միջին կրծքային հատվածի ծանր սալջարդ ճնշում,ֆունկցիոնալ տոտալ ախտահարմամբ,ցիրկուլացիայի խանգարմամբ,որի հետևանքով կրծքային 5-րդ սիգմենտից ներքև բացակայում է կամային շարժումները և զգացողությունները:

Մինչև օրս Լուսինեն գտնվում է Տրավմատիկ Վերականգնողական Կենտրոնում և ստանում է ստացիոնար բուժում:Փաստացի գտնվում է անշարժ անկողնային վիճակում և վնասվածքը պահանջում է երկարատև բուժում արտասահմանում,որը կախված է ֆինանսական զգալի ծախսերից:Սկզբնական  բուժումը կլինի Ուկրաինայի Սակի քաղաքում:

 34-ամյա Լուսինե Վարդանյանը ամուսնացած է,ունի  մեկ աղջիկ՝ 10 տարեկան:

Լուսինե Վարդանյանը 1996-1999 թթ. սովորել է բժշկական ուսումնարանում:

2004-2009թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

1999-2013թթ. /մինչ դեպքը պատահելը/ աշխատել է Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում՝որպես դասվար:

Լուսինեի երեխան գտնվում է միայն հոր խնամքի տակ:Ընտանիքը գտնվում է ֆինանսապես ծանր վիճակում:Չունեն բնակարան,երեխան և ամուսինը ապրում են վարձով:

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ:

 

Գումար կարող եք  փոխանցել ԱԿԲԱ_ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին՝ ցանկացած այլ բանկից:

Բանկային հաշիվ 220181166715000 –Դավիթ Վարդանյանին /Լուսինե Վարդանյանի եղբոր անունով/:

Հեռ.՝ 055802240 Դավիթ Վարդանյան

Կանխավ շնորհակալ ենք բոլորից Ձեր օժանդակության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее