▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն փետրվարի 23–ին ես խորհում եմ, թե երբ է օտար բանակը հեռանալու իմ երկրից...

Օկուպացիոն բանակի օրը տոն լինել չի կարող


Մեր հայրերն ու պապերը ծառայել են սովետական բանակում ու փետրվարի 23–ը համարում են տոն։
Կարծում եմ՝ նրանց այդպիսի կարծիքի հիմքում ոչ թե գաղափարական շարժառիթն է, այլ՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու գիտակցումը, ի վերջո այն հպարտությունն, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառայի բանակում։
Մեր հայրերն ու պապերն այնքան էլ մեղավոր չեն, որ հայրենիքի ու բանակի կարգավիճակում ընկալել են այն, ինչ պատկանում է օտարին։
Կարմիր բանակի օրը չի կարող ինձ ու իմ նմանների համար տոն համարվել, որովհետև այդ բանակը անցյալ դարասկզբին օկուպացրել է մեր հայրենիքը, ղարաբաղյան պատերազմի սկզբում կռվել է իմ եղբայրների դեմ։
Քանի Հայաստանում է ռուսական դարձած Կարմիր բանակի գեթ մեկ զինվոր, ես ինձ լիարժեք ազատ չեմ զգում։
Ամեն փետրվարի 23–ին ես խորհում եմ, թե երբ է օտար բանակը հեռանալու իմ երկրից։
Երբ օկուպացիայի հետևանքներն ամբողջովին վերացված լիեն, փետրվարի 23–ի առթիվ գուցե նույնիսկ շնորհավորենք ռուսներին, եթե, իհարկե, նրանք յուրաքանչյուր տոն չդարձնեն նեոկայսերականության ցուցադրության առիթ։

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее