Մեհրիբան Ալիևայի ՝ նախագահի թեկնածու առաջադվրելու լուրին անդրադարձել է «Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցության պատվավոր առաջնորդ Մամեդ Ալիզադեն ՝Սևդի Խուրշուդովայի խմբավորուման հայտարարությունը անվանելով պրովոկացիոն ինքնգործունեություն : Տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը:
«Այդ խմբավորումը նման որոշում կայացնելու իրավունք չուներ: Դա պրովոկացիա է:Նման որոշումներ ընդունելուց առաջ պետք է կուսակցության անդամների խորհդակցություն հրավիրվեր, տեղեկացվեր ինձ և նախագահի գրասենյակ:»,-ասել է Ալիզադեն:
«Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցության ներկայացուցիչ Ֆաթմա Ալիևան էլ իր հերթին նշել է, որ լուրը Սևդի Խուրշուդովան տարածել է կուսակցության անունից, առանց համաձայնեցնելու կուսակցության անդամների և ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել, որ իշխանամետ «Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցությունը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալևի թեկնածությունը առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: