Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրել նրա պարանոցը:
haynews.am-ը գրում է, որ հայտնի է վերոհիշյալ ոստիկանի անունը.Նա ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանն է:
Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը` նշելով, որ երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: