Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ` ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ ՊՆ հայտարարությանը: Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Աֆրբեջանի ՊՆ խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, անդրադառնալով այս հարցին, մասնավորապես ասել է.
«Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է գտնվում արդեն ավելի քան 1 տարի: Այս ընթացքում նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: Թե Ինչն է հանկարծ փոխվել, դժվար չէ կռահել: Հայաստանի պաշտպանության նախարարության նման պատրաստակամությունն իհարկե կապված է Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս հացի շուրջ որևէ դիրքորորշում հայտնել չեմ կարող: Քանի որ այդ հարցով զբաղվում են համապաասխան կառույցները»: